ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

ԱՄՆ-ում սուրբ ջրով բոթաս են արտադրել

ԱՄՆ-ում սուրբ ջրով բոթաս են արտադրել
15.10.2019 | 11:47

Ամերիկայում «Հիսուսի կոշիկ» անունով նոր բոթաս են թողարկել, ինչի մեջ սուրբ ջուր կա։ Այս մասին տեղեկացնում է Korrespondet.net-ը՝ հղում անելով բրենդի պաշտոնական էջին։
Jesus Shoes անունը ստացած բոթասները սահմանափակ քանակով են թողարկվել՝ ընդամենը 20 զույգ։ 3000 դոլար արժողությամբ կոշիկները հաշված րոպեների ընթացքում վաճառվել են։ «Նման են Nike Air Max 97s բոթասներին, տարբերությունն այն է, որ դրանց մեջ Հորդանանից վերցված սուրբ ջուր կա»,- նշված է հաղորդագրության մեջ։


Բոթասների կապիչներն ամրանում են փոքրիկ խաչով, իսկ տուփի վրա «պապական» կնիք է դրված։

Դիտվել է՝ 2448

Մեկնաբանություններ